Թուրքիայի սպառազինությունը կհամալրվի «PARS ALPHA» տիպի զրահամեքենաներով
Թուրքիայի սպառազինությունը շուտով կհամալրվի տեղական արտադրության «PARS ALPHA» զրահապատ մեքենաներով:
Ռազմարդյունաբերական «FNSS» թուրքական ընկերությունը հայտարարել է, որ այդ զրահամեքենաները շուտով կիրառվելու են Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի կողմից և ունակ են բարձրացնելու ստորաբաժանումների մարտունակությունը:
Ընկերությունը «PARS ALPHA» տեսակի զրահամեքենաների արտադրությունը և դրա մատակարարումը թուրքական զինված ուժերին իրականացնում է Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչության հետ ստորագրված նոր սերնդի զրահամեքենաների արտադրության ծրագրի շրջանակներում:
Ծրագրի առաջին փուլով նախատեսվում է ցամաքային զորքերի ավտոպարկը համալրել վերանորոգում իրականացնող, հակատանկային և քառաֆունկցիոնալ «PARS ALPHA» տիպի զրահամեքենաներով:
Աղբյուրը՝ ermenihaber.am