211652_close_icon

Թուրքիայում 1 մլն դատապարտյալ կա

views-count2491 դիտում article-date 22:12 06-05-2025
Թուրքիայի արդարադատության նախարարության հրապարակված տվյալների համաձայն՝ երկրում բանտերից ազատ արձակված անձանց 45%-ը կրկին հանցագործություն է կատարում։ 

Նշվում է, որ դա համարվում է մտահոգիչ ցուցանիշ ուստի նախարարությունը պատժի իրականացման նոր ռեժիմի վրա է աշխատում։ Միջանկյալ նշենք, որ աշխարհում  միջին ցուցանիշը կրկին մոտ 40-45% է։

Ներկա պահի դրությամբ Թուրքիայի բանտերում կա 400.000 կալանավորված անձ և բանտարկյալ, իսկ 600.000 դատապարտյալներ իրենց պատիժը կրում են պայմանական ազատության մեջ։

Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ երկրում 1 մլն մարդ կանգնած է դատական հայցերի առջև։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Նմանատիպ նյութեր