4083 դիտում
19:33 22-01-2014
Դատապարտյալ Ա. Հակոբյանի հարազատները, պատրաստ են անգամ ինքնահրկիզվել, միայն թե դատավոր Ա. Մանուկյանը արդարությունը վերականգնի
Վաղը` հունվարի 23-ին, ժամը 14:00-ին «Արթիկ» ՔԿՀ-ի դատարանի դահլիճում տեղի կունենա նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի դատական նիստը:
Ինչպես SHAMSHYAN.com-ին տեղեկացնում է դատապարտյալի կինը` Կարինե Հակոբյանը. «Դատապարտյալը բազմիցս դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՔԿ վարչության պետ Հայկ Հարությունյանին, որպեսզի թույլատրեն դատապարտյալին «Արթիկ» ՔԿՀ-ում հանդիպում ունենա ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Սակայն ՔԿ վարչության հանրային կապերի պետ, կապիտան Գոռ Ղլեչյանը պատվերով, թելադրանքով որոշում էր ուղարկել դատապարտյալ Ա. Հակոբյանին, որում մասնավորապես նշելով, որ դատապարդյալ Արտակ Հակոբյանի հանդիպումը ԶԼՄ-ների ներևկայացուցիչների հետ, առայժմս նպատակահարմար չէ :
Ա. Հակոբյանը բողոքարկել էր Գոռ Ղլեչյանի որոշումը և վաղը` հունվարի 23-ին դատական նիստ է նշանակվել դատավոր Աշոտ Զավենի Մանուկյանի նախագահությամբ:
Դատապարտյալը գտնում է, որ սա կամայական որոշում է, օրենքի կոպիտ խախտում , քանի որ ՀՀ սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրավունք ունի օրենքով չարգելված բոլոր միջոցներով, ինչպես հրապարակային, այնպես էլ դատական կարգով պաշտպանել իր ոտնահարված օրինական շահերը, իրավունքները և ազատությունը:
Ա. Հակոբյանը ցանկանում է հանդիպել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, որպեսզի հրապարակային կարգով կարողանա իրականցնել իր ոտնահարված իրավունքները և ազատությունների արդյունավետ պաշտպանությունը, ինչը օրենքով արգելված չէ:
Սակայն ՔԿ վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը կամայականորեն արգելում է հանդիպումը ԶԼՄ-ների հետ, քանի որ քաջ գիտակցում է, որ Ա. Հակոբյանի հետ հանդիպումից հետո մի շարք պաշտոնյաներ կալանավորվելու են և հեռանալու համակարգից:
Շիրակի մարզի դատավոր Ա. Մանուկյանը, ով համագործակցում է ՔԿ վարչության և «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմի հանցախմբի հետ, վախից դատական նիստը նշանակել «Արթիկ» -ում, քանի որ այստեղ դահլիճում բացակայում ենտեսասնկարահանող և ձայնագրող սարքերը:
2 անգամ Ա. Հակոբյանը բողոքարկել է դատարան վաղաժամկետ ազատման համար և դատավորը Մանուկյանն անարդարացի դատաքննություն է անցկացրել»:
Դատապարտյալի կինը հայտնեց, որ «մինչև բենզինը չլցնենք մեր վրա և մեզ չայրենք դատավոր Աշոտ Մանուկյանը և հանցախումբը չեն հասկանա, որ արդարությունը պետք է իրականացնեն»:
Նմանատիպ նյութեր
920 դիտում
16:36 12-12-2014
Այս անգամ ՆԱՏՕ-ն հեշտորեն չի վերականգնի Ռուսաստանի հետ համագործակցությունը. Ջեյմս Ափաթուրայ
73207 դիտում
19:30 26-06-2018
Դատավոր կա, դատավոր է, դատավոր էլ կա, «դուռը ծեծում ես, ասում է՝ ներսում մարդ չկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
619 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
736 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
490 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին