Ես կարող եմ վերլուծություն անել՝ ՔՊ-ն չի հանգստացել, չի հանդարտվել, չի մարսել Գյումրիում եղածը. Մարտուն Գրիգորյանը՝ ավագանու անդամի` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու մասին
«Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանը դիմում էր գրել մանդատը վայր դնելու վերաբերյալ: Քննարկում ունեցել ենք մենք. Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ, այսինքն աշխատանքի անցնելու վերաբերյալ և խնդրել, որ մենք՝ որպես թիմ, ըմբռնումով մոտենանք, նորմալ ընկալենք իր քայլը, բավականին երկար ժամանակ ես խոսել եմ Կարենի հետ, բացատրել, նույնիսկ համոզել եմ, որ ընդհանուր պայքար է, մանդատը վայր դնելը այս պահին ճիշտ չէ, բայց Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ, ի վերջո նա համոզել է և մենք մտել ենք իր դրության մեջ, բայց այդ ժամանակ մենք ընկալել ենք որպես անձնական աշխատանքի անցնելու խնդիր, հարգել ենք որոշումը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
«Գրությունը փոխանցվել է քաղաքապետարան, քաղաքապետը հաջորդ օրն արձանագրություն է կազմել և ուղարկել է Տարածքային ընտրական հանձնաժողով ու այդ պահից նա արդեն համարվում էր մանդատ չունեցող անձ:
Դրանից հետո պարզվում է, որ մեր ընկերը փոշմանել է և դիմել է մանդատը հետ վերցնելու համար, որի իրավասությունները քաղաքապետը չունի՝ արձանագրություն հետ վերցնելու կամ նոր արձանագրություն կազմելու իրավասություն:
Մինչև օրս Կարեն Բադալյանի հետ ոչ մի կերպ կապ հաստատել չի ստացվել, խմբակցության անդամները չեն կարողացել կապվել նրա հետ, չենք կաողանում հասկանալ՝ պատճառը որն է:
Մենք արդեն իմանում ենք, որ երբ դիմել է մանդատը հետ ուզելու, դրանից հետո 2-րդ նամակն է ուղարկել քաղաքապետարան, որով տեղեկացրել է, որ ցանկություն ունի դուրս գալու «Մեր քաղաքը» խմբակցությունից: Մի քանի օր անց արդեն տեղեկանում ենք, որ դատարան է դիմել, որպեսզի մանդատը վերականգնի:
Կարենի հետ լավ հարաբերություններ են եղել, նա մշտապես մեր աջակիցներից է եղել:
Իմ գնահատմամբ, այս պահի դրությամբ, այո կա խնդիր, նա ինձ հետ անձամբ խոսելուց հետո համոզել է, որ դուրս գա, չի ուզում, պետք չի, հիմա ես կարող եմ վերլուծություն անել այս ամեն ինչից, որ ՔՊ-ն չի հանգստացել, չի հանդարտվել, չի մարսել Գյումրիում եղածը, և այս ամենը ես կարծում եմ դրա հետևանք է»,-ասել է Գրիգորյանը: