ԿԸՀ-ն մանրամասնում է Գյումրու ավագանու անդամի մանդատից հրաժարվել-չհրաժարվելու խնդիրը
Քաղաքապետից գրություն էր ստացել ընտրատեղամասային հանձնաժողովը, որ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը վայր է դնում մանդատը, սակայն երկու օրվա մեջ նորից գրություն է ստացել, որ չի հրաժարվում մանդատից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը:
«Դա է պատճառը, որ ընտրատեղամասային հանձնաժողովը նիստ չի գումարել՝ մանդատը հաջորդ անդամին փոխանցելու համար: ԸԸՀ-ն դիմել է քաղաքապետարան՝ մանրամասնելու, թե որ դիմումը հիմք ընդունի:
Քաղաքապետը պետք է պատասխանի պաշտոնապես, սակայն դեռ քաղաքապետարանից գրություն չկա»,- ասաց Ղուկասյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը տեղեկացրել էր, որ «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանի կողմից մանդատից հրաժարվելու դիմումը քաղաքապետի արձանագրությամբ ստանալուց հետո Ընտրատարածքային հանձնաժողովը 7 օրվա ընթացքում պետք է որոշում ընդունի` մանդատը դաշինքի հաջորդ անդամին փոխանցելու համար, ինչը չի արել: