Մինչ Մալաթիայի թաղապետը «հաթաթա» է տալիս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, իր վարչական շրջանում ոչ միայն չեն վերանում, այլև ավելանում են հակասանիտարական ու գարշահոտ վիճակով տարածքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն 6 ամիս է՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շուշանիկ Կուրղինյան փողոցի 15 շենքի բնակիչները ստիպված են շնչել գարշահոտ, քայլել կեղտաջրերով ողողված բակով ու ապրել մի շենքում, որի հարևանությամբ գտնվող նախկին մանկապարտեզի շենքի տարածքը արդեն մինի աղբավայրի է վերածվել։ Շենքի դիմաց գտնվող մի քանի դիտահորեր լցվել են և կեղտաջրերը ողողում են ամբողջ շենքի բակը, հոսում հարևան շենքերի բակեր, լցվում սեփական տներ և ոչ միայն։ Հատկապես օրերը տաքանալուն պես սկսել է գարշահոտը սաստկանալ, ամենուր մոծակներ են և առկա է վարակիչ հիվանդությունների իրական վտանգ։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Խորապես մտահոգված ենք մեր բակի հակասանիտարական վիճակով։ Այստեղ արդեն մի քանի ամիս է, ինչ կոյուղաջրերը դուրս են հոսում բակի տարածք՝ առաջացնելով ոչ միայն գարշահոտություն, այլ նաև մեծ վտանգ մեր առողջության համար։ Շուրջօրյա տարածվող գարշահոտը դարձրել է անհնար շնչելը, իսկ երեխաների համար բակում խաղալը դարձել է բացարձակապես անթույլատրելի։ Տարածքում կուտակվող խոնավությունն ու աղբը նպաստել են մոծակների և այլ միջատների անսահման բազմացմանը։ Մենք պարբերաբար դիմել ենք պատկան մարմիններին, սակայն որևէ էական քայլ դեռևս չի ձեռնարկվել։ Հորդորում ենք շտապ լուծել այս խնդիրը, կատարել կոյուղատար ցանցի վերանորոգում կամ մաքրման աշխատանքներ՝ վերականգնելու մեր բակի սանիտարահիգիենիկ վիճակը։ Վերջապես ինչքան կարող ենք ապրել այս պայմաններում։ Մտածում ենք, որ անգամ կեղտաջրերը խառնվում են խմելու ջրի հետ, քանի որ դիտահորերը իրար շատ մոտ են գտնվում։ Այս շենքի և հարևան շենքերի միջև ընկած այս չգործող մանկապարտեզի տարածքն էլ մի խնդիր է մեզ համար, որտեղ նոր աղբավայր է ստեղծվել, սակայն այս հարցով ևս պատկան մարմինները լուռ են և անգործունակ։ Մեր առողջությունը և մեր երեխաների անվտանգությունը չեն կարող անտեսվել»։
Բնակիչները նաև ասացին, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը փոխանակ իրենց և վարչական շրջանի այլ խնդիրներով զբաղվի հայտարարում է, որ եթե հայտնի դեպքերի հետ կապված Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին ազատեն զբաղեցրած պաշտոնից, իրենք ողջ կուսակցությունով, վայր կդնեն իրենց լիազորությունները։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։