211652_close_icon

Պակիստանը փորձարկել է բալիստիկ հրթիռ

views-count829 դիտում article-date 21:13 03-05-2025
Պակիստանի զինված ուժերը մայիսի 3-ին՝ շաբաթ օրը, հաջողությամբ փորձարկել են 450 կմ հեռահարությամբ Abdali բալիստիկ հրթիռը։ Այս մասին հայտնում է երկրի Կառավարությունը։

Հատուկ հաղորդագրությունում նշվում է, որ հրթիռի արձակումն իրականացվել է զորքերի օպերատիվ պատրաստվածությունն ապահովելու և դրա հիմնական տեխնիկական չափանիշների, այդ թվում՝ կատարելագործված ուղղորդող համակարգի ստուգման և թռիչքային բարելավված բնութագրերի ստուգման նպատակով։

Abdali մարտավարական հրթիռները կարող են կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտագլխիկներ։

Նմանատիպ նյութեր