Պակիստանը անտեսանելի թևավոր հրթիռ է փորձարկել
Պակիստանը հաջողությամբ փորձարկել է Hatf VIII թևավոր հրթիռը, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով պակիստանյան DAWN պարբերականին:
Նշվում է, որ հրթիռն ունակ է միջուկային մարտագլխիկ կրելու: Նրա գործողության շառավիղը կազմում է 350 կմ:
«Ցածր թռիչքի դեպքում կատարվող մանևրների շնորհիվ հրթիռը կարող է խուսափել հայտնաբերվելուց և ժամանակակից հակահրթիռային համակարգերի կողմից խոցվելուց»,-ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ Պակիստանը և Հնդկաստանը չեն ստորագրել Միջուկային զենքի չտարածման մասին միջազգային պայմանագիրը: