211652_close_icon
views-count2869 դիտում article-date 21:06 02-05-2025

Մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են խորհրդարանում

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին մայիսի 2-ին Ազգային ժողովում հյուրընկալել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը:

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով:

Պատգամավորը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես, հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, «Իրական Հայաստան» հասկացությանը, Հայաստանի պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, երկրի տնտեսության զարգացման խնդիրներին:

Հանդիպման ընթացքում Տաթեւիկ Գասպարյանը կարեւորել է հանրության մեդիագրագիտության մակարդակի բարձրացումը, շարունակական կրթության հարցն ու ինքնակրթվելը:

Նմանատիպ նյութեր