Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսիացի գործարարներին
Մայիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքից Հայաստան ժամանած մեկ տասնյակից ավելի գործարարներից կազմված պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում ֆրանսիացի գործարարները ներկայացրել են իրենց գործունեության ոլորտները, հետաքրքրություն հայտնել Հայաստանում ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև փոխշահավետ գործակցություն ձևավորելու վերաբերյալ։
Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, ներդրումներին նպաստող օրենսդրական դաշտն ու բիզնեսին աջակցող գործիքակազմը.
«Հայաստանն ընթանում է տնտեսության դիվերսիֆիկացման և ռազմավարական մի շարք ոլորտների զարգացման ճանապարհով։ Մեր առաջնահերթություններից է խթանել օտարերկրյա ներդրումները՝ ձևավորելով առավել նպաստավոր, ճկուն և կանխատեսելի գործարար միջավայր։ Մենք շահագրգռված ենք սերտ համագործակցությամբ՝ հատկապես ֆրանսիացի գործընկերների հետ, և պատրաստ ենք քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրերի իրագործման հնարավորությունները»,- նշել է նախարարը։
Հանդիպմանը մասնակցել են նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանը, Լիլյա Սիրականյանը և Նարեկ Հովակիմյանը։
Պատվիրակության այցը նախաձեռնվել էր Հայ-Ֆրանսիական Առևտրաարդյունաբերական Պալատի (CCIFA) կողմից։