211652_close_icon

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ

views-count1696 դիտում article-date 10:02 02-05-2025
Մայիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 09:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45 10⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝  Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2․0 մագնիտուդով երկրաշարժ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Երանոս և Սարուխան գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։

Նմանատիպ նյութեր