211652_close_icon
views-count1255 դիտում article-date 13:32 01-05-2025

Պուտինն Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել Սպիվակովին

ՌԴ ախագահ Վլադիմիր Պուտինն Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել դիրիժոր և Մոսկվայի երաժշտության միջազգային տան նախագահ Վլադիմիր Սպիվակովին։ Համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման պորտալում, գրում է rbc.ru-ն։

Սպիվակովն իր նվագախմբի հետ բազմիցս համերգներով հանդես է եկել Հայաստանում: Երաժիշտը նաև բարեգործական համերգ է տվել 2022 թվականին՝ ի աջակցություն 2020 թվականի պատերազմից հետո Երևանի «Զինվորի տանը» բուժման և վերականգնողական փուլի անցած զինվորականների։

Նմանատիպ նյութեր