211652_close_icon

Մի օր էլ փողոցում կամ ԱԺ-ում Փաշինյանը գրպանից զենք կհանի ու «հանուն ինքնիշխանության» մարդ կսպանի. Տիգրան Աբրահամյան

views-count1984 դիտում article-date 23:08 30-04-2025
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչ-որ մեկը դեռ կասկածում է՞, որ մի օր էլ փողոցում կամ ԱԺ-ում Փաշինյանը գրպանից զենք կհանի ու «հանուն ինքնիշխանության» մարդ կսպանի:

Սրանք երկիրը վաղուց փորձադաշտի են վերածել ու կարծում եմ, որ այլևս զարմանալու բան չկա:

Կա դրված մեկ նպատակ. ինչ գնով էլ լինի` պահել իշխանությունը: Ու այս ճանապարհին երկրի նախաձեռնողականությունն էլ կզիջեն, ինքնիշխանությունն էլ, տարածքային ամբողջականությունն էլ: Պետք լինի երկիրը արյան գետերի էլ կվերածեն, միայն թե պահեն աթոռը:

Մեր երկրում շատերը գիտեն այս պարզ ճշմարտությունը: Սա ասում եմ նրա համար, որ իշխանություն փոխելու համար պետք է մտքում/գլխում ունենալ ճիշտ ախտորոշում և շարժվել այդ տրամաբանությամբ»:

 

Նմանատիպ նյութեր