Թուրքիայի ու Իտալիայի ռազմարդյունաբերական ընկերությունների միջև պայմանագիր է կնքվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի նախագահությամբ Թուրքիա-Իտալիա միջկառավարական 4-րդ գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր: Հայտնում է ermenihaber.am-ը:
Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով մեկնել էր Հռոմ, որտեղ հանդիպել էր Իտալիայի վարչապետի հետ:
Պայմանագրեր են ստորագրվել առևտրի, արդյունաբերական ներդրումների, տիեզերքի, մշակույթի, սպորտի, սոցիալական ծառայությունների, արխիվների, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում:
Պայմանագրերից մեկի շրջանակներում համաձայնություն է ձեռքբերվել թուրքական ռազմարդյունաբերական «Baykar» և իտալական օդատիեզերական «Leonardo» ընկերությունների միջև:
Պայմանագիրը ստորագրել են «Baykar» ընկերության խորհրդի նախագահ Սելչուկ Բայրաքթարը և իտալական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Ռոբերտո Չինգոլանին: