1140 դիտում
09:46 11-04-2015
Արդարադատության նախարարության և ՌԴ իրավական ակադեմիայի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր
ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանն ու ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը մասնակցում են ապրիլի 9-ին Մոսկվայում մեկնարկած «Կատարողական վարույթի օրենսդրության զարգացման համակարգայնությունը. ներդաշնակեցման և համակարգման խնդիրը խորագրով» ռուս-գերմանական գիտա-գործնական երկօրյա համաժողովին:
Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության «Ռուսաստանի իրավական ակադեմիա» բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հիմնարկի կողմից:
Այսօր՝ ապրիլի 10-ին, ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի և Ռուսաստանի իրավական ակադեմիայի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր: Փաստաթղթի շրաջանակում նախատեսվում են համատեղ, անհատական և խմբային դասընթացներ, վարպետության դասերի կազմակերպում ուսանողների, գործող իրավաբանների և քաղաքացիների համար՝ իրավագիտության և իրավակիրառ գործունեության արդիական խնդիրների վերաբերյալ, գիտական և գիտամեթոդական կոնֆերանսների, սեմինարների կազմակերպում, գիտական և գիտամեթոդական համատեղ ժողովածուների հրատարակում և այլն:
Նմանատիպ նյութեր
2921 դիտում
20:58 13-03-2019
ՀՖՖ և Instat Limited ընկերության միջև կնքվել է համագործակցության նոր` հնգամյա պայմանագիր
Այս բաժնից
1006 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
766 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1021 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ