Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հաստատեց․ Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց. ArmLur.am
Քիչ առաջ փաստաբան Էրի Ալեքսանյանը ArmLur.am-ին հայտնեց, որ ԲԴԽ-ն բավարարել է Գլխավոր դատախազի առաջին միջնորդությունը։
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, Բարձրագույն դատական խորհուրդը խորհրդակցական սենյակում որոշել է բավարարել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը և թույլ տալ Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսել։ Այս որոշումից հետե ԲԴԽ-ում կսկսվի քննվել Գլխավոր դատախազի երկրորդ միջնորդությունը՝ Արտուշ Գաբրիելյանին կալանավորելու մասով։
Ինչպես հայտնի է, երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկություն են իրականացրել Արտուշ Գաբրիելյանի աշխատասենյակում, որից հետո Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու համար:
Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնել էր․ «Հայտնում ենք, որ կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29–ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»։