211652_close_icon

Գառնու տաճարի բաղնիքի խճանկարը կվերականգնվի. այսօր տրվել է մեկնարկը

views-count2551 դիտում article-date 18:07 28-04-2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գառնու տաճարի բաղնիքի խճանկարի վերականգնման նպատակով համագործակցում է Իտալիայի առաջատար վերականգնող մասնագետների հետ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր տրվել է վերականգնման աշխատանքների նախագծի մեկնարկը: ՊՈԱԿի աշխատակիցների ուղեկցությամբ Իտալիայի Մշակութային ժառանգության նախարարության Ֆլորենցիայի «Օպիտիֆիչո դելլե Պիետրե Դուրե» (OPD) ինստիտուտի վերականգնողներն այսօր այցելել են Գառնի պատմամշակութային արգելոց:

Տեղում իրականցված աշխատաժողովի ընթացքում իտալացի վերականգնողներն հանդիպել և մտքեր են փոխանակել Գառնի արգելոցի տեխնիկական թիմի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿի հնագիտական իրերի վերականգնման բաժին-լաբորատորիայի վերականգնողների հետ:

Այցի հիմնական նպատակը՝ անհրաժեշտ տեղեկատվության և փորձանմուշների հավաքագրումն է, որը կիրականացվի առաջիկա օրերին:

Նմանատիպ նյութեր