Գառնու տաճարի հարևանությամբ սրճարանի շինարարությունը կվերսկսվի ՞. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից պարզել՝ արդյոք Գառնիի հեթանոսական տաճարի հարևանությամբ սկսվել են սրճարանի կառուցման աշխատանքները: -Այնտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում, բայց ` այլ ուղղությամբ,-վստահեցրեց նախարարը ` հավելելով,-այժմ հենապատն է սարքվում և ոչ թե սրճարանը, մենք ուսումնասիրել ենք, ու սրճարանի տարածքը դիտակետի իմաստով կորուստ է, դրա համար այնտեղ ուղղակի բարեկարգման աշխատանքներ կանենք, մինչև ընդհանուր ենթակառուցվածքները հասկանանք: Այնտեղ ` կողքը, հնագիտական բազա կա, որը ևս պետք է կամ տեղափոխվի այդտեղից, կամ բարեկարգվի: Որոշում է կայացվել մի հատ նորից ենթակառուցվածքներին անդրադառնալ: Այս պահի դրությամբ հենապատը ամրացվելու է, բարեկարգվելու է:
Այնուամենայնիվ, անհանգստություն կա, որ սրճարանը կկառուցվի առաջիկայում»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: