211652_close_icon

Հայաստանի հավաքականը մինչև 18 տարեկանների պայքարում մեդալներ է նվաճել Սամբոյի ԵԱ-ում

views-count2680 դիտում article-date 15:32 27-04-2025
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտել են նաև մինչև 18 տարեկանները:

Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ` մեկ ոսկե, երկուական արծաթե և բրոնզե:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ է նվաճել 71 կգ քաշային Գոռ Շատվերյանը, որը եզրափակչում հաղթել է ուկրաինացի Ռոման Հարբուզին:

Արծաթե մեդալակիր են դարձել Ջոնիկ Օզմանյանը (64 կգ), Միլենա Առաքելյանը (50 կգ), բրոնզե` Գոռ Աղասարյանը (79 կգ), Մանուշակ Խաչատրյանը (54 կգ):

 

Նմանատիպ նյութեր