211652_close_icon

Ծանրամարտի ԵԱ. վերջին օրը Հայաստանն ունի 3 մասնակից

views-count1003 դիտում article-date 09:34 21-04-2025
Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մենք ունենք 3 մասնակից: Այս մասին հայտնում է Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիան
Երևանի ժամանակով 14:00-ին պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային կանայք: Հայաստանն այս քաշում կներկայացնեն Ջուլիետա Ավանեսյանն ու Մերի Թումասյանը:

Եվ Եվրոպայի առաջնությունը կեզրափակվի գերծանր տղամարդկանց պայքարով, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: Այստեղ Հայաստանը կներկայացնի Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը:
 

Նմանատիպ նյութեր