Դժվարությունների հանդիպում ենք բոլոր տեղերում էլ, բայց մեր պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ դա չի փոխանցվում էկրաններից այն կողմ. Աշոտ Ավետիսյան․ blognews.am
Blognews.am-ը գրում է․
Կարիերայի սկիզբ
- Ե՞րբ սկսեցիք աշխատել վիդեո արտադրության ոլորտում։
- 2007 թ.-ից սովորել եմ «Արմենիա» հեռուստաընկերությունում և 2009 թ.-ից աշխատել եմ իմ մասնագիտությամբ։
- Ի՞նչն է ազդել Ձեր մասնագիտության ընտրության վրա։
- «Դժբախտ երջանկություն» հեռուստանովելի նկարահանումներին ներկա գտնվելով, տեսնելով օպերատորի աշխատանքը՝ հետաքրքրություն առաջացավ իմ մեջ, և ընտրեցի օպերատորի մասնագիտությունը։
- Որո՞նք էին Ձեր առաջին քայլերը ոլորտում, ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ։
- Իմ առաջին քայլերը ոլորտում սկսվել են «Բարի լույս» նախագծից, որի ընթացքում ես սովորել և աշխատել եմ ուղիղ եթերում։
Աշխատանք «Արմենիա TV»-ում
- Պատմեք «Արմենիա» հեռուստաընկերությունում աշխատելու Ձեր փորձի մասին։ Հատկապես ո՞ր նախագծերն եք հիշում։
- 2009թ.-ից աշխատելով «Արմենիա TV»-ում՝ ձեռք եմ բերել շատ մեծ փորձ նկարահանման ցանկացած ոլորտում՝ տեսահոլովակի, ֆիլմի, հաղորդումների, ուղիղ եթերների, հեղինակային ծրագրերի, համերգների, քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների, լրատվական դաշտում և սպորտային հաղորդումների նկարահանում։
Այս 16 տարիների ընթացքում նկարահանել եմ «Արմենիա TV»-ով եթեր գնացած բոլոր հաղորդումները, բոլորն էլ հիշում եմ, բայց կառանձնացնեմ «Հայաստանի ձայն», «Ամենախելացի», «Միմինո» նախագծերը: Դրանց շնորհիվ ձեռք եմ բերել մեծ փորձ, քանի որ այս նախագծերում ներգրավված են եղել դրսից հրավիրված կոլեգաներ և մեզ հետ կիսվել են իրենց աշխատանքային փորձով։
- Ի՞նչ է ձեզ տվել աշխատանքը ոլորտի լավագույն մասնագետների հետ «Արմենիա TV»–ում, ովքե՞ր են եղել Ձեր ուսուցիչները։
- Ոլորտի լավագույն մասնագետների հետ «Արմենիա TV»-ում աշխատանքը, նրանց հետ շփումն ինձ դարձրել են պրոֆեսիոնալ իմ մասնագիտության մեջ և սովորեցրել պատվով դուրս գալ ցանկացած իրավիճակից։
Որպես ուսուցիչ կնշեմ Աշոտ Հովհաննիսյանին, Վազգեն Մուրադյանին, Վազգեն Մանվելյանին, ովքեր միշտ եղել են իմ կողքին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում