211652_close_icon

«Աշխարհի երջանիկն եմ». Վարդան Սարգսյանը հայտնել է, որ հայր է դարձել

views-count4711 դիտում article-date 19:51 15-04-2025
Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանը հայր է դարձել:

«Տնից հեռու» եւ «Աշխարհի համերով» հեռուստաշոուների հեղինակն ու վարողն առաջնեկի ծննդյան մասին հայտնել է սոցիալական ցանցերի իր էջերում:

Վարդանը որդի է ունեցել, որին տվել է Նորայր անունը:

«Այսօր ես դարձա աշխարհի ամենից երջանիկ մարդը, ծնվեց տղաս՝ Նորայր Վարդանի Սարգսյանը:

Վստահ եմ՝ դուք եւս ուրախ եք ինձ համար, ինչի համար շատ շնորհակալ եմ»,-իր եւ նորածին որդու լուսանկարին կից գրել է հաղորդավարը՝ ավելացնելով «աշխարհի երջանիկն եմ» հեշթեգը:

Երեխայի մոր մասին եւ այլ մանրամասներ Վարդանը չի հայտնել:

Նմանատիպ նյութեր