211652_close_icon
views-count2959 դիտում article-date 22:34 14-04-2025

Վաշինգտոնը կոշտ կգործի Իրանի դեմ, կարող է ոչնչացնել Թեհրանի միջուկային օբյեկտները. Թրամփ

Վաշինգտոնը կոշտ կգործի Իրանի դեմ, եթե անհրաժեշտ լինի, մինչև անգամ կարող է ոչնչացնել Թեհրանի միջուկային օբյեկտները, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա նշել է, որ Իրանը պետք է ձերբազատվի միջուկային զենքի հայեցակարգից․:

«Եթե պետք է իսկապես կոշտ միջոցներ ձեռնարկել, մենք դա կանենք:

Իրանը հզոր երկիր է։ Չեմ կարծում, որ նրանք մեզ հետ խնդիրներ ունեն, և ես նույնպես չեմ ուզում, որ մենք նրանց հետ խնդիրներ ունենանք: Ես խաղաղություն եմ ուզում»,- ասել է ԱՄՆ նախագահը։

 

Նմանատիպ նյութեր