211652_close_icon

Հավանականություն կա, որ Թուրքիան նորից կվերականգնվի F-35 կործանիչների ծրագրում

views-count1870 դիտում article-date 20:32 14-04-2025
2019թ․ Թուրքիան ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով հեռացվել էր F-35 կործանիչների ծրագրից։ Սակայն Դոնալդ Թրամփի նախագահության 2-րդ շրջանում հավանականություն կա, որ Թուրքիան նորից կվերականգնվի այդ ծրագրում։

Ըստ ermenihaber-ի՝ այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։

«Թրամփը կարող է Էրդողանին վաճառել F-35 կործանիչներ, Իսրայելը ցանկանում է կանխել դա» հրապարակման մեջ նշվում է, որ «Հանրապետական առաջնորդի նախագահության 2-րդ շրջանում օրակարգում է Թուրքիային վերոհիշյալ ծրագրի մեջ նորից ներառելու հարցը։ Դա նաև պայմանավորված է Էրդողանի և Թրամփի լավ հարաբերություններով, որքան էլ դա Իսրայելի համար վտանգավոր համարվի։

Ըստ հոդվածի՝ Հունաստանում նույնպես խուճապ է սկսվել այդ կապակցությամբ։ Ադ պատճառով էլ Հունաստանն էլ է միացել այդ F-35 կործանիչների վաճառքը Թուրիային խոչընդոտելու շարժմանը։

Նմանատիպ նյութեր