Թուրքիան իր F-4 կործանիչների վթարի մեջ մեղադրել է Իսրայելին
Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայի իշխանությունները նախօրեին Քոնիա նահանգում թուրքական 2 միավոր F-4 մարտական ինքնաթիռների կործանման մեջ կասկածում են Իսրայելին:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 2002 թվականին թուրքական կործանիչների մոդեռնիզացումը Թուրքիան վստահել էր Իսրայելին և դրա համար վճարել 632 մլն դոլար:
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը չի բացառել, որ մոտ ապագայում Թուրքիան կարող է դադարեցնել F-4 կործանիչների շահագործումը: