211652_close_icon

Միրզոյանը ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

views-count2323 դիտում article-date 12:27 13-04-2025
Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Նրանք քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները:

«Ես ընդգծել եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր հանգրվանը՝ խաղաղության պայմանագրի տեքստի ավարտը և Հայաստանի դիրքորոշումը դրա ստորագրման վերաբերյալ»,- գրել է Միրզոյանը X-ի իր էջում։

Նմանատիպ նյութեր