211652_close_icon
views-count3223 դիտում article-date 22:35 11-04-2025

Վաղը կքննարկվեն արցախցիների խնդիրների լուծման ուղիներն ու հետագա անելիքները

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել․

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի ՀԿ ներկայացուցիչներ,

Վաղը՝ ապրիլի 12-ին, ժամը 15:00-ին Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի շտաբում տեղի կունենա հանդիպում-քննարկում հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ։ Կքննարկվեն արցախցիների խնդիրների լուծման ուղիներն ու հետագա անելիքները։

Հրավիրում ենք արցախցիների խնդիրներով հետաքրքված ու շահագրգիռ բոլոր հասարակական կազմակերպություններին մասնակցել քննարկմանը։

Սպասում ենք ձեզ վաղը՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում»։

 

Նմանատիպ նյութեր