Արքայազն Հարրին չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին հինգշաբթի չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա, հայտնում է svoboda.org-ը:
Նա Լվովում հանդիպել է պատերազմի վետերանների հետ։
РБК-Украина-ն, վկայակոչելով The Telegraph-ի տեղեկությունը, գրում է, որ արքայազնն Ուկրաինայի զինված ուժերի վետերանների ուղեկցությամբ այցելել է Լվովի Superhumans Center կլինիկա, որտեղ բուժվում են վիրավոր զինվորները։ Կենտրոնը տրամադրում է անվճար պրոթեզավորում, վերականգնողական վիրաբուժություն և հոգեբանական օգնություն։
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամի այցի մասին հայտարարվել է միայն այն բանից հետո, երբ նա լքել է ուկրաինական տարածքը։