Արքայազն Հարրին հանդիպել է իր փոքրիկ նմանակին
Այս օրերին Լոնդոնում տեղի է ունեցել շատ հուզիչ հանդիպում: Արքայազն Հարրին հանդիպել է իր փոքրիկ նմանակին:
Հանդիպումը տեղի է ունեցել աշխատանքային պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների պատվին տեղի ունեցած միջոցառումից հետո:
Ինչպես միշտ միջոցառմանը ներկա են եղել արքայական ընտանիքի երկրպագուները, որոնց միջից առանձնացել է մի փոքրիկ կարմրամազ տղա երեխա, ով շատ է նման եղել արքայազն Հարրիին: Արքայազն ինքն էլ տեսել է նմանություն, մոտեցել ու շփվել է փոքրիկի հետ: