211652_close_icon

Օգնենք զոհված հայորդու մորը՝ հաղթահարել քաղցկեղը. ՀՐԱՏԱՊ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ

views-count3550 դիտում article-date 10:14 11-04-2025
Օգնենք զոհված հայորդու մորը` հաղթահարել քաղցկեղը։

Արմենուհու որդին՝ Ժուդեքսը, սովորել է Երգի պետական թատրոնում, երազում էր դառնալ երգիչ։ 44-օրյա պատերազի օրերին որոշում է կամավորագրվել և մեկնել ռազմաճակատ։ Մասնակցելով թեժ մարտերին` հոկտեմբերի 17-ին զոհվում է։

Արմենուհին, որդու կորստի ցավը դեռ չհաղթահարած, բախվում է նոր խնդրի։ 2023 թ. մայիսին ինքնազգացողությունը կտրուկ վատանում է։ Հետազոտությունների արդյունքում ախտորոշվում է՝ սուր միելոբլաստային լեյկոզ։

Երկարատև բուժումից հետո թվում էր, թե պայքարն ավարտվել է, բայց ամիսներ առաջ հիվանդությունը կրկին գլուխ է բարձացնում։ Ընտանիքը սեփական միջոցներով բուժման առաջին փուլի դեղորայքի ծախսերը հոգացել է։

Քիմիաթերապիայի 2-րդ փուլի համար անհրաժեշտ դեղորայքը ձեռք բերելու համար Արմենուհուն անհրաժեշտ է 1.200.000 դրամ։

Միացեք և միասին աջակցենք զոհված հայորդու մորը, որ հաղթի քաղցեղը։

Նվիրաբերել կարող եք՝

11815042199803 | հաշիվ
4318280100049102 | քարտ
100054058 | իդրամ

Ստացող՝ Հայորդի բհ

Աշխարհի ցանկացած կետից @imast_am ի միջոցով:

Նմանատիպ նյութեր