211652_close_icon

Իշխանությունը չի օգտագործում գերիների մասով իր հսկայական իրավական պոտենցիալը․ Թանդիլյան

views-count2305 դիտում article-date 22:38 10-04-2025
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրում է․

«Սիրանույշ Սահակյանը և Տարոն Սիմոնյանը միջազգային ասպարեզում գերիների հարցերով հսկայական աշխատանք են կատարում։

Այսօրվա քննարկումը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունը ունի հսկայական իրավական պոտենցիալ ոչ միայն գերիների մասով, այլ նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների այլ հարցերում, որը սակայն գրեթե ամբողջությամբ չի օգտագործվում այսօրվա իշխանությունների կողմից։

Նմանատիպ քննարկումները շատ կարևոր են նաև հասարակության տեղեկացվածության համար։ Ոչ մի բանի դիմաց զիջողական քաղաքականությունը վերջնարդյունքում լինելու է կործանարար և արդյունավետ պայքարի ճանապարհը այլընտրանք չունի»։

 

Նմանատիպ նյութեր