211652_close_icon

Եթե ՀՀ անվտանգությանը սպшռնալիքներ լինեն, կկիսվենք հանրության հետ. Արմեն Գրիգորյան

views-count2164 դիտում article-date 14:21 10-04-2025
Հայաստանը շարունակելու է հերքել և աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծվի, որպեսզի սահմանային իրավիճակի մասին համապարփակ ինֆորմացիա ունենանք: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հարցին՝ տեղեկություն ունի արդյոք ադրբեջանական կողմում կուտակումներ կան սահմանին, նա ասաց. «Եթե որևէ ինֆրմացիա լինի, որը փոխկապակցված է ՀՀ անվտանգային իրավիճակի հետ, բնականաբար, մենք այդ ինֆորմացիան կկիսենք հանրության հետ, դա միանշանակ է»:

Ճշտող հարցին էլ՝ պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է, ԱԽ քարտուղարը նորից ասաց. «Եթե մենք ունենանք ինֆորմացիա, որը վերաբերի ՀՀ անվտանգությանը, բնականաբար, մենք կկիսվենք հանրության հետ»:

Նմանատիպ նյութեր