211652_close_icon

«Սպեցնազը» չի առևшնգել ցմшհ դատապարտյալին, նա տեղափոխվել է այլ ՔԿՀ, տեղափոխելու պատճառը ոչ թե երգի բովանդակությունն է եղել, այլ՝ մյուս ազատազրկվածների հանգիստը խաթարելը. ՔԿԾ

views-count610 դիտում article-date 14:54 07-04-2025
Իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե Նուբարաշեն ՔԿՀ-ից սպեցնազն առևանգել է ցմահ դատապարտվածներից մեկին: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Ազատազրկված անձին տեղափոխել են այլ քրեակատարողական հիմնարկ»,- ասաց նա։

Հարցին՝ խոսքն այն դատապարտյալի մասի՞ն է, որն, ըստ լուրերի, երգել է «դոլյա վարավսկայա» երգը, Նավիկյանը պարզաբանեց.

«Նշված դատապարտյալի դրդմամբ, որոշ ազատազրկված անձինք տևական ժամանակ զբոսանքի ժամին բարձր երգել են զբոսահրապարակում՝ խաթարելով մյուս ազատազրկված անձանց հանգիստը։ Երգերի բովանդակությունը նշանակություն չի ունեցել, մյուս ազատազրկված անձինք դժգոհություններ են հայտնել աղմուկից»։

Նշենք, որ քիչ առաջ քննարկման ժամանակ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հայտնեց, որ սպեցնազը առևանգել է ցմահ դատապարտյալ Դավիթ Մինասյանին և նրա գտնվելու վայրը հայտնի չէ:

Նմանատիպ նյութեր