211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց

views-count28512 դիտում article-date 11:52 07-04-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 03։30-ի սահմաններում «շմոլ գազի թունավորում հարցականով» ախտորոշմամբ «Տաշիր» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Լոռու մարզի բնակիչներ 16-ամյա Ա․ Բ․-ն, 47-ամյա Ժաննա Բ․-ն, 7-ամյա Ա․ Բ․-ն և 25-ամյա Սերինե Բ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողներին Սերինե Բ․-ն հայտնել է, որ իրենց տանը օգտագործում են գազաբալոնով, գազի վառարան և հավանաբար նրանից արտանետված շմոլ գազից էլ թունավորվել են:

Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր