211652_close_icon
views-count1567 դիտում article-date 16:22 05-04-2025

Լիտվան աճուրդի կհանի Բելառուսից առգրավված բեռնատարները

Լիտվան աճուրդով կվաճառի Բելառուսից առգրավված MAZ բեռնատարները։ Մերձբալթյան երկրում կարծում են, որ ծանր տեխնիկան խախտում է պատժամիջոցների ռեժիմը։ Տեղեկացնում է Lenta.ru-ն։

Լիտվայի գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեն Սեյմում լրագրողներին հայտնել է, որ կաթ տեղափոխող17, նույնքան էլ հրշեջ մեքենաներ վաճառելու իշխանությունների որոշումը ուժի մեջ է մտել։

«Բռնագրավված շարժական գույքի վաճառքով զբաղվելու է Լիտվայի մաքսային վարչությունը։ Կաթի բեռնատարները նախատեսված էին Կուբա ուղարկվելու, իսկ հրշեջ մեքենաները Զիմբաբվե ուղարկվելու համար, բայց 2023 թվականին բելառուսական բեռնատարների երկու խմբաքանակն էլ առգրավվել է Կլայպեդայում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր