Բեքհեմը աճուրդի կհանի 160 հազար դոլարանոց բացառիկ Range Rover-ը
Աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի` Դևիդ Բեքհեմի Range Rover Sport 4X4 բացառիկ մեքենան դեկտեմբերին աճուրդի կհանվի։
Ինչպես նշում է The Telegraph-ը, 160 հազար դոլար արժողությամբ շքեղ ամենագնացը բացառիկ է նրանով, որ ներսից ու դրսից ամբողջովին ձևափոխվել է, որի համար մարզիկը ծախսել է 100.000 դոլարից ավելի գումար:
Բրիտանական պարբերականը հավելում է, որ մեքենայի վաճառքը կազմակերպվելու է դեկտեմբերի 5-ին` Classic Car Auctions աճուրդի տան կողմից։
Նշվում է նաև, որ մեքենան 2007 թ-ի արտադրության է և ֆուտբոլիստը անցել է տրանսպորտային միջոով ընդամենը 100 հազար կմ ճանապարհ:
Լոտի նախնական գինը 25 հազար ֆունտ ստեռլինգ կկազմի: