2567 դիտում
10:40 23-04-2014
ԱԺ աշխատակազմը աճուրդի կհանի 17 մեքենա. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը աճուրդի կհանի իրեն ամրակցված 17 միավոր տրանսպորտային միջոց։
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարությանն է ներկայացրել դասական աճուրդ կայացնելու նախագիծը՝ այսօրվա նիստում քննարկելու համար։
Օտարվող մեքենաների մեծ մասը ԳԱԶ մակնիշի են՝ ԳԱԶ-3110, ԳԱԶ-3102՝ ամենահինը 1987 թ. արտադրության։ Գերակշռում են 1999 և 2003 թթ. արտադրության մեքենաները։ Վաճառքի են հանվել նաև 1 հատ «Միցուբիշի Գալանտ» և 2 «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ։ 17 միավոր ավտոմեքենայի ընդհանուր արժեքը գնահատվել է 23 միլիոն 21 հազար դրամ։
Մեծ քանակի գույք օտարել է պատրաստվում նաև ԱՎԾ-ն։ Խոսքը էլեկտրոնային սարքերի և կահույքի մասին է։ 227 միավոր գույքի մեկնարկային ընդհանուր արժեքը կազմում է ընդամենը 540 հազար 800 դրամ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4866 դիտում
23:45 19-11-2015
Բեքհեմը աճուրդի կհանի 160 հազար դոլարանոց բացառիկ Range Rover-ը
4593 դիտում
14:48 24-09-2021
Կառավարությունն աճուրդի կհանի 1.5 մլրդ դրամ շուկայական արժեքով ալմաստի քարեր, ադամանդ, ոսկի, զմրուխտ
1005 դիտում
13:02 20-10-2021
2018 թվականից մինչև օրս վարչապետի աշխատակազմը, ԱԺ-ն ու նախարարությունները միասին կրճատել են 172 մեքենա
Այս բաժնից
1402 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1996 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1795 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ