211652_close_icon

ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ արտահոսք է եղել․ Զելենսկին զայրացած է

views-count760 դիտում article-date 15:29 05-04-2025
Ուկրաինայի ներքին անվտանգության ծառայությունը պետք է հետաքննի օգտակար հանածոների մասով գործարքի վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկների արտահոսքը: Համապատասխան հանձնարարականը տվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Զելենսկին կարգադրել է Ուկրաինայի ներքին անվտանգության ծառայությանը հետաքննել ուկրաինական ակտիվներից շահույթ ստանալու ԱՄՆ վերջին առաջարկի արտահոսքը», - գրում է The Financial Times-ը՝ վկայակոչելով կառավարության պաշտոնյաներին:

Ընդգծվում է, որ այս հետաքննությունը կիրականացնի Ուկրաինան Վաշինգտոնի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ուկրաինական և ամերիկյան կողմերը քննարկում են հանքային ռեսուրսների վերաբերյալ գործարքի երկրորդ նախագիծը, որի քննարկումը Զելենսկին խափանել է փետրվարի 28-ին Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ:

Ավելի ուշ Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ չի ստորագրի նոր նախագիծ, եթե այն խանգարի Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը:

Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ եթե գործարքը չստորագրվի, Կիևը մեծ խնդիրներ կունենա։
 

Նմանատիպ նյութեր