211652_close_icon
views-count5917 դիտում article-date 20:47 05-01-2020

Իրանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու բանակցություններն ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի վերաբերյալ

Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվանից հետո Թեհրանը չի հրաժարվում Վաշինգտոնի հետ բանակցություններից «5+1» խմբի շրջանակում (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան և ԱՄՆ), սակայն սկզբում կպատասխանի ԱՄՆ-ին, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում է ria.ru-ն։ «ԱՄՆ-ի հետ մեր փոխհարաբերությունների և միջուկային գործարքի քննարկման այս պայմանը մնում է։ Բայց անհրաժեշտ է պատասխանել նրան, ինչ տեղի է ունեցել»,- ասել է Մուսավին ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք Իրանը նախկինի պես բանակցություններ վարել «5+1» խմբի շրջանակում, եթե ԱՄՆ-ը հանի պատժամիջոցները։

Նմանատիպ նյութեր