211652_close_icon

UEFA-ի գործկոմի կազմում Հայաստանն ու Իսրայելը կան, իսկ Թուրքիան չկա. թուրքական մամուլ

views-count1990 դիտում article-date 20:17 04-04-2025
Ապրիլի 3-ին  Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի 49-րդ համագումարը։ Օրակարագային հարցերի թվում է եղել Գործադիր կոմիտեի և ՖԻՖԱ-ի խորհրդում ՈՒԵՖԱ-ն ներկայացնելու անդամների ընտրություննը։ ՈւԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների ներկայացուցիչների քվեարակության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արմեն Մելիքբեկյանը 4 տարով ընտրվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ։ 

Մելքիբեկյանի ընտրությանն անդրադարձել է թուրքական մամուլը՝ նշելով, որ Թուրքիան երկար տարիներ է ներկայացուցիչ չունի ՈՒԵՖԱ-ի խորհրդում, իսկ Հայաստանն ու Իսրայելը ունեն։

Մասնավորապես  լրատվական կայքերում նշվում է, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան  չի կարողացել գործադիր խորհրդի  նոր թեկնածու առաջադրել և Թուրքիան ընտրությանը չի մասնակցել։

Շեշտվում է, որ Թուրքիան չունի ներկայացուցիչ և այլևս չի կարող մասնակցել ՈՒԵՖԱ-ի գործադիր խորհրդի նսիտերին, մինչդեռ Հայաստանից Արմեն Մելիքբեկյանը ընտրվել է 4 տարի ժամկետով, իսկ Իսրայելից Մոշե Զուարեսը՝ 2 տարի ժամկետով։

Աղբյուր՝ ermenihaber.am

Նմանատիպ նյութեր