ՀՀ ՆԳՆ-ն «IDEMIA Smart Identity» և «A.C.I Technology» կոնսորցիումին հայտարարել է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող
Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքի և ծառայությունների պետություն-մասնավոր գործընկերություն ծրագրի հաղթող է ճանաչվել «IDEMIA Group»-ի մաս կազմող «IDEMIA Smart Identity» և «Corporacion America Group»-ի մաս կազմող «A.C.I. Technology» ընկերությունների կոնսորցիումը:
Հաշվի առնելով ծրագրի կարևոր հանրային ենթակառուցվածքային նշանակությունը Հայաստանում՝ «IDEMIA Smart Identity» և «A.C.I. Technology» ընկերություններն ընտրվել են՝ հիմնվելով վերջիններիս՝ ամենակարճ ժամկետներում նման լայնածավալ առանցքային ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու ապացուցված կարողությունների, ինչպես նաև՝ անձը հաստատող կենսաչափական փաստաթղթերի և նույնականացման ավելի լայն լուծումների ոլորտում ընկերությունների համաշխարհային տեխնիկական առաջատարության վրա:
«Հայաստանի քաղաքացիներին ապահով կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր տրամադրելու այս կարևորագույն ծրագրին արժանանալը մեծ պատիվ է։ Մեր միջազգային փորձից գիտենք, որ մեր՝ նույնականացման լուծումները փոխում են երկրի քաղաքացիների կյանքը։ Նույնականացման վստահելի լուծումները ոչ միայն բարձրացնում են անվտանգությունը, այլև դուռ են բացում ավելի մեծ ներգրվվածության, տեղաշարժի և հիմնական ծառայությունների հասանելիության համար: Հայաստանի կառավարության ղեկավարությամբ և առաջնորդությամբ մեր կոնսորցիումը հանձնառու է Հայաստանի քաղաքացիներին մատուցելու նույնականացման բացառիկ ծառայություններ իրապես եզակի, հեշտությամբ հասանելի, բայց և շատ անվտանգ: Մենք այս պատասխանատվությանն անչափ լուրջ ենք վերաբերում և անհամբեր սպասում ենք մեկնարկին»,- մեկնաբանել է «IDEMIA Smart Identity» ընկերության գործադիր տնօրեն ԱնտուանԳրենյեն:
««IDEMIA Smart Identity»-ի հետ միասին համատեղում ենք համաշխարհային փորձը, փորձառությունը տեղական մշակույթի, համատեքստի և կարիքների մանրամասն ուսումնասիրության հետ: Ինչպես մեր կողմից ստանձնած այլ հանձնառություններում, տեղական անձնակազմի հավաքագրումը, վերապատրաստումը և հմտությունների բարձրացումը մեր հիմնական նպատակներից է և կենսական նշանակություն ունեն այս նախաձեռնության հաջողության համար», - հավելել է «A.C.I Technology» ընկերության ներկայացուցիչ Մարսելո Վենդեն:
Կոնսորցիումի լուծումը ներառում է Հայաստանի քաղաքացու նույնականացման ողջ ճանապարհը՝ սկսած նախնական գրանցումից մինչև փաստաթղթերի առաքում: Անձնագրերն ու նույնականացման քարտերը տեղական մակարդակով նույնականացվելու են Երևանի նույնականացման կենտրոնում, ինչից հետո բաշխվելու են հանրապետության թվով 23 արդիականացված սպասարկման կենտրոնների միջոցով՝ ստեղծելով ավելի քան 170 աշխատատեղ։ Նման ապակենտրոնացված մոտեցումն ու սպասարկման կենտրոնների գտնվելու վայրի մանրակրկիտ ընտրությունը Հայաստանի քաղաքացիներին կապահովեն առավելագույն հասանելիություն և հարմարավետություն:
Նախատեսվում է, որ պայմանագրի ստորագրումից հետո մեկ տարվա ընթացքում կսկսվի եվրոպական և միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան կենսաչափական փաստաթղթերի թողարկումը, ինչը լուրջ քայլ առաջընթաց է Շենգենյան գոտու վիզային ռեժիմի ազատականացման համատեքստում։