211652_close_icon

Շնորհավորում եմ Փարաքարի ընտրություններում հաղթած թեկնածու Վալոդյա Գրիգորյանին. Գյուլնազարյան

views-count3715 դիտում article-date 13:31 31-03-2025
Փարաքար համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը շնորհավորել է Վոլոդիա Գրիգորյանին հաղթանակի կապակցությամբ:

«Սիրելի փարաքարցիներ շնորհակալ եմ ընտրությանը ակտիվ մասնակցելու և 2021 թվականի ընտրությունների համեմատությամբ մեր քաղաքական թիմին տված ավել վստահության քվեների համար։

Շնորհավորում եմ համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթած թեկնածու Վալոդյա Գրիգորյանին։

Փարաքարը մեր տունն է, ու բոլորիս անելիքն է առավելագույնը անել Փարաքար համայնքի զարգացման համար»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր