211652_close_icon

ԵՄ-ն չի ապասառեցնի ռուսական ակտիվները. ԵԽ ղեկավար

views-count2110 դիտում article-date 22:54 25-03-2025
Եվրամիությունը չի կարող ապասառեցնել Ռուսաստանի ակտիվները, քանի որ դրանցից ստացված եկամուտը երաշխիք է Յոթնյակի խմբի (G7) երկրների ռազմական վարկերի համար, որոնք տրվել են Ուկրաինային։

Ինչպես տեղեկացնում է «TACC»-ը, այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան՝ ելույթ ունենալով Բրյուսելի Եվրոպական քաղաքականության կենտրոնում։

«Կա շատ գործնական պատճառ, թե ինչու ակտիվները չեն ապասառեցվի: Դրանցից ստացված եկամուտներն այժմ երաշխիքներ են G7-ի վարկերի համար, որոնք տրամադրվում են Ուկրաինային ոչ միայն ԵՄ երկրների, այլ նաև Ճապոնիայի, Կանադայի և ԱՄՆ-ի կողմից: ԵՄ-ն պետք է պաշտպանի այդ երաշխիքները»,- ասել է Կոշտան:

 

Նմանատիպ նյութեր