211652_close_icon

Հակասանիտարական վիճակ՝ Մասիս խոշորացված համայնքի Այնթապ բնակավայրում. գարշահոտությունը մի քանի 100 մետրից իրեն զգացնել է տալիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3691 դիտում article-date 18:13 25-03-2025
Մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում, որ Մասիս խոշորցաված համայնքի Այնթապի 17 փողոցի բնակիչներից, ովքեր բարձրաձայնում են, որ թե՛ իրենց, թե՛ հարակից փողոցներում տիրում է գարշահոտություն: 
 
Այսօր՝ մարտի 25-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. 

«Սովետական տարիներին այստեղով գետառ էր անցնում ու երբեք նման խնդրի առաջ չենք կանգնել, երբեք էն հոտը, որ հիմա ենք շնչում, չի եղել: ԽՍՀՄ փլուզումից հետո 30 տարի է՝ էս անտանելի, գարշահոտ, հակասանիտարական վիճակն է: 
 
1 անգամ են մաքրել, բայց դրանից հետո էլի նույն հակասանիտարական պատկերն է: 
 
Այնպես չի, որ մեղադրում ենք իշխանություններին, պարզապես ուզում ենք, որպեսզի էս ահավոր վիճակը վերացնեն: 
 
Ամռանն անգամ չենք համարձակվում դուռ ու լուսամուտ բացել. հոտը խեղդում է, նույնիսկ էն աստիճանի գարշահոտություն է տիրում, որ 100-200 մետր հեռավորությոինց էդ հոտը լցվում  ա քթիդ մեջ: 
 
Հակասանիտարական վիճակը նաև որոշ վայ-քաղաքացիների մեղքով է, ովքեր ձեռքին եղած ամեն աղբ բերում, լցնում են: 
 
Հիմա ուզում ենք նաև, որպեսզի էս հատվածներում դնեն տեսախցիկներ, ինչը որոշ չափով կդառնա զսպաշապիկ այն փնթի քաղաքացիների համար, ովքեր աղբ են թափում: 

Հիմա ուզում եք դիմել Արարատի մարզպետին, Մասիս խոշորացված համայնքի ղեկավարին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն ու հավանաբար պարտավորեցնեն պատասխանատուներին, որ սրա դեմը առնեն, հակառակ դեպքում համաճարակը ապահովված է»: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր