211652_close_icon

Սթարմերը կոչ է անում ԵՄ-ին նախապատրաստել Ռուսաստանին զսպելու ծրագիր

views-count2401 դիտում article-date 16:41 23-03-2025
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եվրոպական երկրներին կոչ է արել նախօրոք ծրագիր մշակել՝ Մոսկվայի ու Կիևի միջև խաղաղության համաձայնագրի դեպքում անվտանգության ապահովման և Ռուսաստանին զսպելու համար։ Այս մասին նա ասել է The New York Times- ին տված հարցազրույցում։

«Մենք չենք կարող նստել և սպասել գործարքի, և երբ դա տեղի ունենա, պայմանավորվենք և գլուխներս քորենք»,- ասել է նա։

Նրա կարծիքով, անվտանգության հուսալի երաշխիքների բացակայությունը Կիևին անպաշտպան կթողնի, և Եվրոպան պետք է առաջատար դեր խաղա այդ երաշխիքների տրամադրման գործում։

Սթարմերը նաեւ բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ կարգավորման նախաձեռնությունները։

 

Նմանատիպ նյութեր