3116 դիտում
14:39 02-09-2017
ԶԼՄ. ՆԱՏՕ-ում մշակել են Ռուսաստանին զսպելու 39 միջոց
ՆԱՏՕ-ն դաշինքի անդամ-երկրներին է ուղարկել գաղտնի փաստաթուղթ, որտեղ թվարկված են Ռուսաստանի կողմից փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի պայմանները խախտելու դեպքում նրան զսպելու միջոցները։ Այս մասին հայտնում է [url=http://www.sueddeutsche.de/news/politik/nato-russisches-atomruestungsprogramm-besorgt-nato-staaten-dpa.urn-newsml-dpa-com-20090101-170901-99-867610]Süddeutsche Zeitung[/url]-ը:
Պարբերականի հաղորդմամբ՝ «Ինչ կլինի, եթե…» վերտառությամբ փաստաթղթում թվարկված են Ռուսաստանին զսպելու 39 հնարավոր տարբերակներ։ Դրանց թվում են միջուկային զսպման առավել ինտենսիվ ռազմավարությունը, վաղ հայտնաբերման նոր համակարգերի տեղակայումն ու հականավային պաշտպանության ուժեղացումը։
Բացի այդ, առաջարկվում է Եվրոպայում ավելի ակտիվորեն գործարկել B-2 և B-52 ինքնաթիռները, ինչպես նաև բարձացնել Եվրոպայում տեղակայված՝ միջուկային զենք կրելու ունակ ռմբակոծիչների ջոկատների օպերատիվ պատրաստությունը։
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, ի պատասխան թերթի հարցման, չի հերքել և չի հաստատել նշված փաստաթղթի գոյությունը։
Նմանատիպ նյութեր
895 դիտում
10:51 13-09-2024
Կեսարյան հատումների աճը զսպելու համար ԱՆ-ն նոր ծրագիր է մշակել
9929 դիտում
22:42 11-04-2017
ՆԱՏՕ-ն ևս մեկ քայլ մոտեցավ Ռուսաստանին. Թրամփը ստորագրել է Մոնտենեգրոյին ՆԱՏՕ ընդունելու արձանագրությունը
763 դիտում
20:40 02-04-2024
Բլինկենը կոչ է արել մշակել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ճանապարհային քարտեզ
Այս բաժնից
880 դիտում
21:39 22-11-2024
Ժոզեպ Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավոր բանակցությունները Ուկրաինայի վերաբերյալ
1069 դիտում
21:00 22-11-2024
Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը
781 դիտում
18:50 22-11-2024
Թուրքիան գործարկել է սեփական արտադրության առաջին քվանտային համակարգիչը