211652_close_icon
views-count1957 դիտում article-date 14:47 05-03-2018

Երևանի քաղաքապետը հանձնարարեց նախապատրաստել գարնանային զբոսաշրջության խթանման միջոցառումների ծրագիր

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի համապատասխան վարչություններին և բաժիններին հանձնարարվել է նախապատրաստել մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանման միջոցառումների ծրագիր: Այդ համատեքստում, մասնավորապես հաշվի առնելով նախորդող տարիներին մարտ ամսի վերջին տասնօրյակում արձանագրվող իրանցի զբոսաշրջիկների զգալի հոսքը դեպի Երևան, աշխատակազմի տուրիզմի բաժնին հանձնարարվել է նախապատրաստվել մարտի 21-31-ը «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագրի գործարկմանը: Արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն էլ հանձնարարվել է տուրիզմի բաժնի հետ մշակել և մայրաքաղաքում տեղադրել թեմատիկ վահանակներ: Հանձնարարականներ են տրվել նաև աշխատակազմի կոմունալ տնտեսության և տրանսպորտի վարչություններին, ինպես նաև հասարակական կարգի պահպանության ծառայությանը՝ համագործակցելով ՀՀ ոստիկանության հետ, ուժեղացնել հսկողությունը մայրաքաղաքի տարածքում գործող զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում:

Նմանատիպ նյութեր