211652_close_icon

Թուրքիայում շարունակվում են զանգվածային ցույցերը

views-count637 դիտում article-date 13:00 22-03-2025
Չնայած ցույցերի և հանրահավաքների արգելքին՝ Թուրքիայում զանգվածային ակցիաներն արդեն 3 օր է՝ չեն դադարում: Բացի Անկարայից և Ստամբուլից՝ բողոքի ակցիաներ են նաև այլ բնակավայրերում:
 
Տեղական ԶԼՄ-ների տվյալով՝ տասնյակ հազարավոր ցուցարարներ են դուրս եկել փողոցներ՝ պահանջելու ազատ արձակել փողերի լվացման և անօրինական եկամուտ ստանալու մեղադրանքով ձերբակալված Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին: Մի շարք քաղաքացիներ նաև պահանջում են Ռեջեփ Էրդողանի հրաժարականը: 
 
Ցույցերը շարունակվել են մինչև ուշ գիշեր, բախումներ են եղել, ոստիկանները արցունքաբեր գազ, մահակներ և ջրցան մեքենաներ են կիրառել, կան վիրավորներ ինչպես ցուցարարների, այնպես էլ իրավապահների շրջանում: Թուրքիայի ՆԳՆ տվյալով՝ բերման է ենթարկվել շուրջ 100 քաղաքացի:
 
Հայտնի է, որ երեկ տեղի է ունեցել Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հարցաքննությունը, նա հերքել է իրեն ներկայացվող բոլոր մեղադրանքները։

Նմանատիպ նյութեր