Գյումրիի ընտրություններ, գերեվարված պատանդների ազատարձակման հարց եւ «Խաղաղության պայմանագիր». երեքն էլ անցնում են նույն «գործով»՝ իշխանությունը ամեն գնով պահելու տրամաբանությամբ. «Ազգ»
Օրվա ներքաղաքական գլխավոր թեմաները երեքն են՝ Գյումրիի քաղաքային ընտրություններ, գերեվարված պատանդների ազատարձակման հարց եւ «Խաղաղության պայմանագիր»: Երեքն էլ անցնում են (օգտագործենք դատաիրավական տերմինը) նույն գործով՝ իշխանությունը ամեն գնով ձեռքում պահելու տրամաբանությամբ, հակաօրինական, հակասահմանադրական, բռնատիրական մեթոդներով: Գյումրիում՝ գործադիր իշխանության կողմից ամենակոպիտ միջամտություններով, Բաքվի բանտում գտնվող մեր պատանդների նկատմամբ ազգային ու մարդկային պարտականությունների չկատարմամբ, իսկ Ալիեւի բռնապետության հետ այսպես կոչված «խաղաղության» բանակցություններում՝ զիջողականությամբ, ստրկամտությամբ: Գյումրիի քաղաքային ընտրություններին անդրադառնալու առիթ դեռ կունենանք, բայց մինչ այդ զգուշացնենք ընդդիմադիր թեկնածուներին, որ «Քաղպայմանագիրն» ամեն ինչ անելու է, ներառյալ ծեծուջարդը եւ մյուս խժդժությունները, Հայաստանի 2-րդ քաղաքի բանալիները ձեռքին պահելու ուղղությամբ, որպես մոդել կրկնելու գնով 3-րդ քաղաքի՝ Վանաձորի օրինակը, օգտագործելով նաեւ, ինչպես միշտ, իր սիրելի՝ «պատերազմի» ուրվականը…
Ինչ վերաբերում է հաջորդ՝ պատանդների ազատարձակման խնդրին, հակառակ ԱԺ նախագահի պնդումներին, թե, իբր, նրանց հարցով զբաղվում են դիվանագիտական խորհրդապահության պայմաններում, ինչպես որ, իբր, զբաղվել են 44-օրյա պատերազմի 150 գերիների ազատման հարցում, մեր գերիները մնում են ադրբեջանական դատարանի ողորմածության տակ:
Գալով 3-րդ խնդրին՝ այսպես կոչված «Խաղաղության պայմանագրին», որն այս օրերին երկուստեք՝ իշխանության եւ ընդդիմության միջեւ եւ անդին քննարկվող, շեփորվող ու փնովվող գլխավոր հարցն է դարձել, ստորագրվելու դեպքում դառնալու է աղետ, Կարսի պայմանագրի նման երկար տասնամյակներ ափսոսանքի, զղջումի, անեծքի ու դատապարտման առարկա:
Ամբողջական հոդվածը՝ «Ազգ» շաբաթաթերթում