1101 դիտում
18:07 10-03-2016
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացումը Հայաստանում կնպաստի ոլորտում ներդրումների ներգրավմանը
Գործադիրի որոշմամբ գումար կհատկացվի էկոնոմիկայի նախարարությանը՝ 2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) Հայաստանում կազմակերպելու համար՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի փոխանցումն ապահովելու նպատակով: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ՏՏ ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որն իր շուրջն է համախմբում ոլորտի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներին, հասարակական կառույցների ներկայացուցիչներին:
Համաժողովի անցկացումը կնպաստի միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության խթանմանը, հայկական ՏՏ ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ներկայացմանը, ոլորտի տեղական ընկերությունների ՏՏ արտադրանքի, լուծումների և ծառայությունների արտահանման շուկաների ընդլայնմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Ըստ հիմնավորման՝ նախատեսվում է, որ WCIT 2019 համաժողովին կմասնակցի 2000-2500 պատվիրակ աշխարհի ավելի քան 80 երկրներից: Հովիկ Աբրահամյանը կարևորել է համաժողովի անցկացումը Հայաստանում և նշել, որ այն կնպաստի ՏՏ ոլորտում ներդրումների ներգրավմանը:
Գործադիրն ընդունել է որոշում, ըստ որի՝ հունիսի 4-14-ը Երևանում շախմատի վետերանների տղամարդկանց և կանանց Եվրոպայի 16-րդ առաջնության անցկացման ապահովման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Վետերանների Եվրոպայի առաջնության անցկացումը կխթանի Հայաստանում շախմատի զարգացումը, կնպաստի Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կապերի հաստատմանը գործընկեր ֆեդերացիաների հետ:
Նմանատիպ նյութեր
3883 դիտում
16:15 18-03-2017
Ռուսական կապիտալի հետագա ներգրավմանը կնպաստի առաջիկա ընտրությունների սահուն անցկացումը
2333 դիտում
12:15 30-05-2017
Arton Capital կազմակերպության հետ համագործակցությունը կնպաստի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը
Այս բաժնից
1084 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
928 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը